Հայկական արմատական ընդդիմության հանրահավաքի մասնակիցները շարժվում են դեպի Ազատության հրապարակ

Հայկական արմատական ընդդիմության հանրահավաքի մասնակիցները շարժվում են դեպի Ազատության հրապարակ

PanARMENIAN.Net - Հայկական արմատական ընդդիմության հանրահավաքի մասնակիցները շարժվում են դեպի Ազատության հրապարակ: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ ընդդիմության ցույցը կշարունակվի Ազատության հրապարակում:

Զուրաբյանը հաղորդել է նաև, որ ժողովուրդը պատրաստվում է ողջ երկրում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ անցկացնել: «Թող ոչ ոք չկասկածի քաղաքացիական անհնազանդության ակցիաներ անցկացնելու գործում մեր վճռականության մեջ»,- ասել է Զուրաբյանը:

ՀԱԿ-ի համակարգողի խոսքով, ընդդիմությունն իշխանություններին հստակ պահանջներ է առաջադրել, սակայն իշխանությունները կամ ցանկանում են ձգել ժողովրդի պահանջների կատարման հարցում` հույս ունենալով, որ ժողովրդական դժգոհության ալիքը կմարի, կամ էլ չեն հասկանում իրավիճակը:

Այնուամենայնիվ, Զուրաբյանը հայտնել է, որ ՀԱԿ-ը գտնում է, որ իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը դեռևս սպառված չէ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---