Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել Դուբայի շախմատի բաց մրցաշարում

Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել Դուբայի շախմատի բաց մրցաշարում

PanARMENIAN.Net - Դուբայում մեկնարկել է շախմատի ավանդական բաց մրցաշարը: Հայաստանի 9 ներկայացուցիչներն առաջին տուրում հաջող են խաղացել: Հաղթել են գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արտաշես Մինասյանը, Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Պետրոսյանը և ՖՒԴԵ-ի վարպետ Կարեն Գրիգորյանը: Միակ ոչ ոքին խաղաց Աշոտ Անաստասյանը:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 45 հազար դոլար է, հաղթողը կստանա 8 հազար դոլար, 2-րդ և 3-րդ տեղերը գրավածները՝ 5 և 4 հազար դոլար:

Մրցաշարին մասնակցում է 146 շախմատիստ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Պաղեստինից, Քաթարից, Իրանից, Հնդկաստանից, Սինգապուրից, Մալայզիայից, Չինաստանից, Բանգլադեշից, Անգլիայից, Եգիպտոսից ու Ադրբեջանից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---