ԵԽԽՎ Բյուրոն ԼՂ հարցով ենթահանձնաժողովը վերագործարկելիս անտեսել է ՀՀ դիրքորոշումը

ԵԽԽՎ Բյուրոն ԼՂ հարցով ենթահանձնաժողովը վերագործարկելիս անտեսել է ՀՀ դիրքորոշումը

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում, մեղադրել է Բյուրոյի նախագահին` Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերագործարկման որոշման ժամանակ հայկական պատվիրակության ձայնը անտեսելու համար:

«Բյուրոն այդ հարցում անտեսեց հայկական պատվիրակության նամակը և ուղղակիորեն ներգրավված կողմի դիրքորոշումն ու առարկությունները: Չի կարելի լուրջ դրական արդյունքներ ակնկալել ստիպողաբար առաջադրված գործընթացից», - հայտարարել է Դավիթ Հարությունյանը:

ԵԽԽՎ Բյուրոյի անդամներին ուղղված հունվարի 25-ի նամակում, որը և կորչել էր պաշտոնական միջանցքներում, հայկական պատվիրակությունը կողմ էր հանդես եկել ադրբեջանական պատվիրակության հետ` երրորդ կողմի միջնորդությամբ շարունակական հանդիպումներին` հույս հայտնելով, որ այդ հանդիպումները կստեղծեն փոխվստահության բավարար մթնոլորտ և «կթուլացնեն երկու պատվիրակությունների միջև առկա լարվածությունը»:

Սպասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը կվերսկսի իր աշխատանքը ԵԽԽՎ այս նստաշրջանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---