Հայ համայնքի ձայնը 70-միլիոնանոց Թուրքիայում հազիվ թե կարողանա ազդել ընտրությունների արդյունքների վրա12 ապրիլի 2011 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Միանգամայն հնարավոր է, որ հայազգի թեկնածուները կարող են մասնակցել Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին որպես անկախ պատգամավորներ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, եթե նրանք ընտրվեին, կմիանային որևէ կուսակցության: «Հարկ է նշել, որ 60-70 հազար կազմող հայ համայնքի ձայնը 70-միլիոնանոց Թուրքիայում հազիվ թե կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա: Ուստի, հայազգի պատգամավորներն այնքան էլ պետք չեն»,-ասել է Իսկանդարյանը: Ապրիլի 11-ին Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է ներկայացնեին թեկնածուների ցուցակները: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, ոչ մի ցուցակում հայազգի թեկնածու չկա: Հայազգի թեկնածուների առաջադրելու մտադրության մասին ասում էին իշխող ԱԶԿ և գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |