Երևանում մեկնարկեց բռնցքամարտի միջազգային առաջնությունը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 45 մլն դրամ12 ապրիլի 2011 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտի եվրոպական համադաշնության ներկայացուցիչ Անատոլի Պացատին հիացած և զարմացած է, որ մրցաշարը նման բարձր մակարդակով է կազմակերպված Ապրիլի 12-ին Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Գագիկ Ծառուկյանի գավաթ» բռնցքամարտի միջազգային առաջնությունը: Բացման արարողության ժամանակ Բռնցքամարտի եվրոպական համադաշնության (EUBC) ներկայացուցիչ և AIBA միջազգային մրցավար Անատոլի Պացատին շնորհակալություն է հայտնել առաջնության կազմակերպման համար. «Հիացած և զարմացած եմ, որ մրցաշարը նման բարձր մակարդակով է կազմակերպված: Բոլորին հաջողություն եմ ցանկանում, իսկ մրցավարներին` արժանի մրցավարություն»: Հայաստանի Ազգային oլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկայնը ողջունել է բոլոր մասնակիցներին և հյուրերին` ընդգծելով, որ առաջնությունն արդեն երկրորդ անգամ է տեղի ունենում, իր առանձնահատուկ տեղն ունի և ավանդական է դառնալու: Առաջին մրցութային օրը ռինգ են դուրս եկել մինչև 49, 56, 64, 81 և +91կգ քաշային կարգերի բռնցքամարտիկները: Առաջնությունում ներկայացված են մոտ 130 բռնցքամարտիկներ 16 երկրներից: Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 45 մլն դրամ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման |