Տիգրան Սարգսյանը կոչ է արել հանգիստ վերաբերվել իր հրաժարականի մասին հայտարարություններին

Տիգրան Սարգսյանը կոչ է արել հանգիստ վերաբերվել իր հրաժարականի մասին հայտարարություններին

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնաբանել է իր, իբր, առաջիկա հրաժարականի մասին տարածված լուրերը: «Ոչ մի վարչապետ չի խուսափել նման ասեկոսեներից: Այդ հայտարարություններին հարկավոր է նորմալ վերաբերվել, քանի որ գործադիր իշխանության ղեկավարը միշտ ուշադրության և քննադատության կենտրոնում է»,- ՀՀ խորհրդարանում լրագրողներին է հայտնել Հայաստանի վարչապետը:

Մեկնաբանելով ԶԼՄ հաղորդագրություններն այն մասին, որ Հայաստանի նախագահը, իբր, կառավարությանը մինչև մայիս ժամանակ է տվել երկրի քաղաքացիների կյանքի բարելավման համար լուրջ քայլեր իրագործելու համար, Սարգսյանը հայտնել է, որ կառավարության առջև ոչ ոք վերջնաժամկետ չի դրել, այդ թվում և պետության նախագահը: «ՀՀ նախագահը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրներ է ձևակերպել և ներկայացրել»,- ասել է ՀՀ վարչապետը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---