Հայաստանում ԻԻՀ դեսպանատունը անհեթեթ է համարում Պարսից ծոցի համագործակցության խորհրդի մեղադրանքները

Հայաստանում ԻԻՀ դեսպանատունը անհեթեթ է համարում  Պարսից ծոցի համագործակցության խորհրդի մեղադրանքները

PanARMENIAN.Net - Հայաստանում Պարսկաստանի դեսպանությունը, անդրադառնալով Պարսից ծոցի համագործակցության խորհրդի կողմից ընդունված հայտարարությանը հայտնում ենք. հիշյալ հայտարարության մեջ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ կրկնվող հավակնությունները եւ անհեթեթ մեղադրանքները մերժված եւ անհիմն են, եւ դա գնահատում ենք որպես միջազգային հանրության հասարակական կարծիքը տարածաշրջանի որոշ երկրների ռազմատենչ եւ ճգնաժամ հարուցող նախաձեռնություններից շեղելուն ուղղված քայլ: Այդ մասին ասվում է դեսապանատան հայտարարության մեջ:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը տարակուսանք է հայտնում տարածաշրջանային հարցերին Իրանի միջամտության մասին հայտարարության առնչությամբ, քանի որ այդ խորհրդի անդամ որոշ երկրների ռազմական ուժերը ոտնահարելով միջազգային բոլոր կանոնները եւ կոնվենցիաները, միջամտում են իրենց հարեւան երկրների ներքին գործերին եւ հալածում անպաշտպան կանանց ու տղամարդկանց»,- ասվում է հայտարարության մեջ:

Թեհրանում վստահ են, որ բոլոր հարեւան երկրների հետ Իրանի Իսլամական Հանրապետության համագործակցությունը, հատկապես Պարսից ծոցի տարածքում, խոսում է այն մասին, որ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի կողմից ընդունված հայտարարությունը այդ խորհրդի բոլոր անդամների տեսակետը չէ եւ դժբախտաբար կարծես թե այդ խորհրդի որոշ անդամներ շահարկում են խորհրդի անունը տարածաշրջանում իրենց հատուկ մտադրությունները եւ նպատակները իրագործելու համար: «Այդ գործելակերպը ապահովում է իսլամական աշխարհի միասնականության թշնամիների ցանկությունները»- ընդգծում է իրանական կողմը:

արսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհուրդը`GCC, որն ավարտել է իր աշխատանքը Էր-Րիյադում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել դադարեցնել Իրանի միջամտությունը կազմակերպության մասնակից երկրների ներքին գործերին:

«GCC-ն միջազգային հանրությանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի դադարեն Իրանի անթաքույց միջամտությունը, սպառնալիքներն ու սադրանքները, որոնցով նա ձգտում է կազմակերպության մասնակից երկրների մեջ վեճ սերմանել»,- ասվում է հայտարարության մեջ:

GCC կազմի մեջ մտնում են վեց երկրներ` Բահրեյնը, Քաթարը, Քուվեյթը, ԶՄԷ, Օմանը և Սաուդյան արաբիան: Բահրեյնում անկարգությունների սկիզբ առնելուց հետո, որտեղ շիիթ մուսուլմանները (նրանց բնակչության 75%-ն են կազմում) սուննի մուսուլմանների կողմից ղեկավարվող երկրում իրավունքների և ազդեցության ընդլայնում են պահանջում: Սուննիական Սաուդյան արաբիան մոտ հազար զինվորական է ուղղել Բահրեյն, իսկ սուննիական ԱՄԷ` ոստիկանների: Իրանը, որտեղ շիիզմ են դավանում, ցավով է արձագանքում այդ գործողություններին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---