Տիգրան Կարապետյանը մեղադրել է ՀՀ նախագահին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ գաղտնի բանակցելու մեջ

Տիգրան Կարապետյանը մեղադրել է ՀՀ նախագահին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ գաղտնի բանակցելու մեջ

PanARMENIAN.Net - «Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը մեղադրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ գաղտնի երկխոսություն վարելու մեջ: Այդ մասին նա հայտարարել է Հայաստանում քաղաքական երկխոսության խնդրին նվիրված քննարկման ժամանակ, որի կազմակերպիչներն են Մամուլի ազգային ակումբն ու ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտը: Կարապետյանը նշել է, որ իշխանությունները, վախենալով ՀԱԿ-ից, բանակցություններ են վարում նրա հետ, սակայն, հայ ժողովուրդը դրանից չի շահի: Ըստ Կարապետյանի, նա կստիպի իշխանություններին երկխոսություն վարել իր և իրեն սատարող ժողովրդական զանգվածների հետ, որոնք, ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի ցանկանում են փոխել գոյություն ունեցող համակարգը:

Իր հերթին Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցության ղեկավար Էդվարդ Անտինյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը միասին ոչնչացնում են իրենց քաղաքական մրցակիցներին»: Ըստ նրա, անհրաժեշտ է քաղաքական երկխոսության միջոցով ճնշում գործադրել իշխանությունների վրա, որպեսզի նրանք բարեփոխումներ իրականացնեն երկրում: Նա նշել է, որ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ կանի ՀԱԿ-ը, եթե չկարողանա մեծամասնություն ապահովել ապագա ԱԺ-ում՝ հիշեցնելով, որ ժամանակին ՀԱԿ-ը հրաժարվեց իր ձայներից Երևանի ավագանու կազմում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---