Արտ Հովհաննիսյանն ապրիլի 24-ի մենամարտում հաղթել է Ալվարո Լուգոյին

Արտ Հովհաննիսյանն ապրիլի 24-ի մենամարտում հաղթել է Ալվարո Լուգոյին

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Լոս Անջելեսի Nokia Theatre-ում տեղի ունեցած բռնցքամարտի երեկոյի ժամանակ, որի գլխավոր մենամարտում Վիկ Դարչինյանը հաղթեց Յոնի Պերեսին ու վերադարձրեց IBO-ի գոտին, ռինգ դուրս եկան նաև այլ հայ մարզիկներ:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի նախկին անդամ Ազատ Հովհաննիսյանն իր առաջին մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում: Նրա մրցակիցն էր Խուան Ռեյեսը (ԱՄՆ), որը մրցավարների որոշմամբ հաղթեց 40-36, 40-36, 38-37 հաշվով, հայտնում է fightnews.com-ը:

«Ես շատ վատ եմ ինձ զգում, քանի որ չարդարացրեցի սպասումները, Ռեյեսը շատ ուժեղ մրցակից է, սակայն, ես դեռ կվերադառնամ և ցույց կտամ, թե ինչի եմ ընդունակ»,-ասել է հայ բռնցքամարտիկը, հայտնում է boxingnews24.com-ը:

Արտ Հովհաննիսյանը (13-0-1, 7 KO’s), ինչպես և Դարչինյանը, հինգերորդ ռաունդում հաղթեց մեքսիկացի Խոսե Ալվարո Լուգոյին:

«Ես ինձ հիանալի էի զգում և 10-ամսյա դադարից հետո կրկին պատրաստ են հաղթել»,-հաղթանակից հետո ասել է բռնցքամարտիկը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---