Հայ ֆուտբոլիստների ակումբներն իրենց երկրների առաջնություններում հաղթանակներ են տարել

Հայ ֆուտբոլիստների ակումբներն իրենց երկրների առաջնություններում հաղթանակներ են տարել

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի լեգիոներներն իրենց ակումբներում անցկացրել են հերթական հանդիպումները: Դոնեցկի «Մետալուրգում» Կառլեն Մկրտչյանն անցկացրել է իր առաջին մեկնարկային խաղը: Նրա թիմը հաղթել է «Զարյային» Ֆերնանդեշի դուբլի շնորհիվ: Հաղթանակից հետո «Մետալուրգը» 29 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը:

Ուկրաինայի առաջնության առաջնորդ «Շախտյորը», որն ունի 67 միավոր և որտեղ հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը, 26-րդ տուրում 2:1 հաշվով հաղթանակ է տարել «Մետալիստի» նկատմամբ:

Բելառուսի առաջնությունում Մինսկի «Դինամոն» Ռոբերտ Զեբելյանի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթել է «Դնեպրին» և 8 միավորով 7-րդ տեղում է:

Լևոն Հայրապետյանը «Լեխիայի» հետ Լեհաստանի առաջանությունում 2:1 հաշվով հաղթել է «Լեգիային» (Վարշավա): Թիմը հավաքել է 35 միավոր և զբաղեցնում է 3-րդ տեղը, հաղորդում են ակումբների պաշտոնական կայքերը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---