Սերգեյ Մինասյան. Կարսում հուշարձանի ապամոնտաժումն ընդհանուր ոչինչ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ

Սերգեյ Մինասյան. Կարսում հուշարձանի ապամոնտաժումն ընդհանուր ոչինչ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ

PanARMENIAN.Net - Կարսում «Հումանիզմի հուշարձանի» ապամոնտաժումն ընդհանուր ոչինչ չունի հայ-թուրքական հարաբերությունների իրական դրության և դրանց հեռանկարների հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Կովկասի ինստիտուտի գիտության բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը: «Հայ-թուրքական հարաբերությունները հեռանկար են ունենալու այլ գործոնների շնորհիվ, այլ ոչ թե ինչ-որ հուշարձանի պատճառով: Ապամոնտաժումը մի կողմից մի շարք թուրք ղեկավարների մոտ թերարժեքության բարդույքի դրսևորում է, մյուս կողմից` պոպուլիստական քայլեր նախընտրական քարոզարշավում»,- ասել է Մինասյանը:

Ինչ վերաբերվում է հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարներին, ապա, փորձագետի կարծիքով, դրանք կախված են լինելու թուրք հասարակության մեջ Հայոց ցեղասպանության խնդրի գիտակցումից և նոր աշխարհաքաղաքական իրավիճակից, երբ Թուրքիան ստիպված է լինելու բացել Հայաստանի հետ սահմանը և միջնաժամկետ հեռանկարում կարգավորել հարաբերությունները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---