Դավիթ Նալբանդյանն ATP վարկանիշում շարունակում է 23-րդ հորիզոնականը զբաղեցնել 1445 միավորով

Դավիթ Նալբանդյանն ATP վարկանիշում շարունակում է 23-րդ հորիզոնականը զբաղեցնել 1445 միավորով

PanARMENIAN.Net - ATP (Թենիսի միջազգային ասոցիացիա) մայիսի 2-ին հրապարակեց աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը պահպանել է իր դիրքքերը: Նա շարունակում է 23-րդ հորիզոնականը զբաղեցնել 1445 միավորով:

Ամենայն հավանականությամբ Նալբանդյանը բաց կթողնի Մասթերսը Հռոմում, քանի որ չի հասցրել վերականգնվի մարտի 11-ին ունեցած վիրահատությունից հետո: Թենիսիստը պատրաստվում է Դևիսի Գավաթի քառորդ եզրափակչին, որտեղ Արգենտինայի հավաքականի հակառակորդը Ղազախստանի հավաքականն է լինելու:

ATP վարկանիշով աշխարհի լավագույն թենիսիստը Ռաֆայել Նադալն է (Իսպանիա)` 11 915 միավորով, երկրորդ տեղում Նովակ Ջոկովիչն է (Սերբիա) 9710 միավորով, իսկ Ռոջեր Ֆեդերերը (Շվեյցարիա) 8690 միավորով երրորդ տեղն է զբաղեցնում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---