Հայաստանի թենիսի կանանց հավաքականը Fed Cup-ի առաջին խաղում կհանդիպի Վրաստանի հավաքականի հետ

Հայաստանի թենիսի կանանց հավաքականը Fed Cup-ի առաջին խաղում կհանդիպի Վրաստանի հավաքականի հետ

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Կահիրեում մեկնարկում է թենիսի Fed Cup-ը եվրոաֆրիկյան գոտու B ենթախմբի երկրորդ խմբում: Հայաստանի կանանց հավաքականի առաջին մրցակիցը կլինի Վրաստանի հավաքականը:

Հայաստանի հավաքականի կազմում ելույթ կունենան Անի Ամիրաղյանը, Նունե Խաչատրյանը, Օֆելյա Պողոսյանը և թիմի կապիտան Աննա Մովսիսյանը:

Վրացական թիմում հանդես կգան Աննա Տատիշվիլին, Սոֆիա Շապատավան, Տատիա Միկաձեն, Եկատերինա Կորդոձեն և Լալի Զերեկիձեն, հաղորդում է Fed Cup-ի պաշտոնական կայքը:

Հանդիպումները կմեկնարկեն երևանյան ժամանակով 12:00-ին:

B ենթախմբում մայիսի 4-ին կհանդիպեն նաև Բոսնիա և Հերցեգովինայի ու Թուրքիայի հավաքականները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---