Ռադիկ Մարտիրոսյան. Ադրբեջանի ոտնձգությունները հայկական պատմության հանդեպ սկսվել են դեռ ԽՍՀՄ տարիներին

Ռադիկ Մարտիրոսյան. Ադրբեջանի ոտնձգությունները հայկական պատմության հանդեպ սկսվել են դեռ ԽՍՀՄ տարիներին

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի ոտնձգությունները հայկական պատմության ու մշակույթի հանդեպ սկսվել են դեռ խորհրդային տարիներին»,-«Պատմություն և մշակույթ, ստի ու ոտնձգությունների դեմ» գիտաժողովում հայտարարել է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նա նշել է, որ Հայաստանը միշտ մոտեցել է այդ հարցերին գիտական տեսակետից և արժանի հակահարված չի տվել՝ հուսալով, որ բարեխիղճ գիտնականները կտարածեն ճշմարտությունը: «Մենք միշտ շատ «համեստ» ենք եղել այդ պայքարում»,-ասել է նա:

Ընդ որում, նա կարևորել է այնպիսի գրքերի հրատարակումը, ինչպիսին է «Պատմություն և մշակույթ. Զեղծարարության ու ոտնձգությունների դեմ»: Ըստ նրա, այդ գրքերը պետք է հրատարակվեն ոչ միայն հայերեն, այլ նաև օտար լեզուներով:

Միջոցառման ընթացքում Սեյրան Օհանյանը Գարեգին Նժդեհի մեդալով է պարգևատրել Ռադիկ Մարտիրոսյանին նրա 75-ամյակի կապակցությամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---