Ռաֆայել Նազարյանը նշանակվել է «Բանանց» ՖԱ գլխավոր մարզչի պաշտոնակատար

Ռաֆայել Նազարյանը նշանակվել է «Բանանց» ՖԱ գլխավոր մարզչի պաշտոնակատար

PanARMENIAN.Net - «Բանանց» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար է Ռաֆայել Նազարյանը: Ակումբի ղեկավարությունը Ռաֆայել Նազարյանին հրավիրել է գլխավորել թիմը մինչև ընթացիկ առաջնության ավարտը:

Ռաֆայել Նազարյանը հանդիսանում է նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը: Նազարյանը Հայաստանի ֆուտբոլային շրջանակներում ճանաչված անձնավորություն է: Հանդես գալով հայկական մի շարք ակումբներում Ռաֆայել Նազարյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 23 հանդիպում և խփել մեկ գնդակ: Երիտասարդ մասնագետը, ում 36 տարին լրացել է մարտի 26-ին «Բանանցում» աշխատելու փորձ արդեն ունի: 2008-2009 թվականներին աշխատել է որպես գլխավոր մարզչի օգնական: Այնուհետև մարզչական գործնեությունը շարունակել է «Փյունիկ» ակումբում: Իսկ այս տարվա սկզբին Նազարյանը նշանակվել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ: «Բանանցում» Ռաֆայել Նազարյանին օգնելու են մարզիչ Ռոման Սիմոնյանը և դարպասապահների մարզիչ Հովհաննես Դալդալյանը, հաղորդում է «Բանանցի» պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---