Դիկ Ադվոկատ. Մեր բոլոր մտքերը կապված են Հայաստանի հետ, հենց այդ խաղն է առաջին տեղում

Դիկ Ադվոկատ. Մեր բոլոր մտքերը կապված են Հայաստանի հետ, հենց այդ խաղն է առաջին տեղում

PanARMENIAN.Net - «Հիմա մեր բոլոր մտքերը կապված են Հայաստանի հետ: Հենց այդ խաղն է առաջին տեղում»,- ասել է ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի մարզիչ Դիկ Ադվոկատը:

Նա նաև հաստատել է տեղեկատվությունը, որ հունիսի 7-ին Ռուսաստանի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու Կամերունի հավաքականի հետ, որը կայանալու է ավստրիական Զալցբուրգում, հաղորդում է sport-express.ru-ն:

«Մենք տարբերակ ունեինք խաղալ Արգենտինայի հավաքականի հետ, բայց քանի որ խաղը պետք է տեղի ունենար երկուշաբթի ուշ երեկոյան, մտավախություններ կային ֆուտբոլիստների վիճակի համար: Իհարկե, նման ուժեղ թիմի հետ մրցելու գայթակղությունը մեծ է, սակայն խաղացողների առողջությունն ավելի կարևոր է: Ինչ վերաբերվում է Կամերունի հավաքականին, ապա դա աֆրիկյան լավագույն թիմերից է, որի հետ խաղը նույնպես շատ հետաքրքիր է լինելու»,- ասել է Ադվոկատը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---