Հայ մարզիկները կմասնակցեն սեղանի թենիսի աշխարհի առաջնությանը

Հայ մարզիկները կմասնակցեն սեղանի թենիսի աշխարհի առաջնությանը

PanARMENIAN.Net - Մայիսի 8-ից 15-ը Հոլանդիայի Ռոտտերդամ քաղաքում կկայանա սեղանի թենիսի աշխարհի առաջնությունը: Հայաստանը գլխավոր մարզիչ Ֆելիքս Սարգսյանի ղեկավարությամբ կներկայացնեն Մուրադ Ասատրյանը, Մեսրոպ Ղուկասյանը, Հարություն Հարությունյանը, Հասմիկ Խաչատրյանն ու Ռուբինա Վարդանյանը:

Տղամարդկանց և կանանց անհատական պայքարում ելույթ կունենան 128-ական թենիսիստ:

Հայաստանի Սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Լևոն Գրիգորյանը հաջողություն է մաղթել թենիսիստներին և հաջող ելույթի հույս հայտնել, հաղորդում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---