Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 110 հազար եվրո

PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին Թբիլիսիում տեղի կունենան Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության առաջին պարտիաները: Խաղը սկսվելու է Երևանի ժամանակով 16:00-ին, հայտագրված է 132 շախմատիստուհի 26 երկրից:

Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն հետևյալ պարտիաներին. Էլինա Դանիելյան-Նարմին Կազիմովա (Ադրբեջան), Լիլիթ Մկրտչյան-Բեթուլ Յիլդիզ (Թուրքիա), Լիլիթ Գալոյան-Նարմին Խալաֆովա (Ադրբեջան), Նելլի Աղինյան-Տատյանա Կոսինցևա (Ռուսաստան), Աննա Հայրապետյան-Անաստասիա Բոնդարյուկ (Ռուսաստան), Լիա Մարտիրոսյան-Մարինա Ռոմանկո (Ռուսաստան), Մարիա Գևորգյան-Մայա Լոմենեիշվիլի (Վրաստան), Անահիտ Խառատյան-Ինգա Չարխալաշվիլի (Վրաստան) և Սիրանուշ Ղուկասյան-Մարիա Մանակովա (Սերբիա):

Առաջնության մրցանակային ֆոնդը 110 հազար եվրո է: Մրցումը կանցնի շվեյցարական համակարգով՝ 11 տուրով: Գլխավոր մրցավարը կլինի բազմակի օլիմպիական չեմպիոն, վրացուհի Նանա Ալեքսանդրիան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---