Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այաթոլլա Ամելին որոշել է սիրաշահել ադրբեջանցիներին

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այաթոլլա Ամելին որոշել է սիրաշահել ադրբեջանցիներին

PanARMENIAN.Net - Այաթոլլա Ամելիի հայտարարությունը պետք է դիտարկել որպես ռևերանս դեպի իրանական ադրբեջանցիների կողմը, որոնք, ոգեշնչված Ադրբեջանում իսլամական հեղափոխություն անցկացնելու հեռանկարից, նախանձախնդրությամբ են վերաբերվում Իրանի և Հայաստանի միջև համագործակցության ցանկացած ձևերին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, այաթոլլա Ամելին որոշել է տեղի տալ ադրբեջանցիներին` ի պատասխան «իսլամական արժեքների դավաճանության» մասին կշտամբանքների:

«Ղարաբաղյան պատերազմի տարիներին հենց Իրանն է ապահովել Հայաստանի պարենային անվտանգությունը: Ճիշտ է, այդ ժամանակ ոչ մի ռազմական համագործակցության մասին խոսք չի գնացել: Միաժամանակ հիշեցնեմ, որ անցյալ տարվա աշնանն Ադրբեջանը խնդրել էր Իրանին ադրբեջանական բանակին միջանցք տրամադրել իր տարածքով Արաքս գետի երկայնքով Ֆիզուլիի, Ջեբրաիլի և Զանգելանի վրա հարձակվելու համար, բայց կտրուկ մերժում ստացավ»,- ասել է նա:

Նախօրեին այաթոլլա Սայիդ Հասան Ամելին հայտարարել է, որ Շուշիի մարտերին մասնակցած ադրբեջանական զորքերին, որոնք սպառազինության հետ կապված դժվարություններ են ունեցել, Իրանը ավտոշարասյուներով զենք է մատակարարել:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---