Աշնանը ՀՀԿ-ն կարող է անդամակցել ԵԺԿ-ին

Աշնանը ՀՀԿ-ն կարող է անդամակցել ԵԺԿ-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) աշնանը կարող է անդամակցել Եվրոպական ժողովրդական կուսակցությանը՝ ԵԺԿ-ին: Այդ մասին հայտարարել է ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, աշնանը Երևան կայցելի ԵԺԿ պատվիրակությունը, որի դրական եզրակացությունից հետո, ՀՀԿ անդամության հարցը կքննարկվի ԵԺԿ համագումարում: Մարտենսն ասել է, որ ԵԺԿ-ին անդամակցելու համար, ՀՀԿ-ն պետք է ընդունի ԵԺԿ հիմնական ծրագիրը, ունենա կուսակցությունում ժողովրդավարական արժեքներն ամրագրող կանոնադրություն: Նա նշել է նաև, որ ՀՀԿ հիմնական ծրագիրը համընկնում է ԵԺԿ հիմնական ծրագրի հետ: Մարտենսը նշել է նաև, որ անդամկացության վերաբերյալ քննարկումներ են ընթանում նաև «Բարգավաճ Հայաստանի», «Օրինաց երկրի» ու «Ժառանգության» հետ:

Իր հերթին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Մարտենսի այցի նպատակն է որոշ հարցերի քննարկումը, որը սկսվել էր դեռ վարչապետի Բրյուսել կատարած այցի ժամանակ: Ըստ նրա, այդ հարցերն են ՀՀԿ անդամակցությունը ԵԺԿ-ին, Հայաստանի ու ԵՄ համագործակցության ծրագրերը, ինչպես նաև այն արժեհամակարգերի տեսլականը, որոնք կարևոր են Հայաստանի համար:

6 
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---