Լևոն Մելիք-Շահնազարյան. Ադրբեջանի ԶՈւ ցանկացած առաջխաղացում անհապաղ կարժանանա ԼՂՀ ՊԲ կանխիչ հարվածին

Լևոն Մելիք-Շահնազարյան. Ադրբեջանի ԶՈւ ցանկացած առաջխաղացում անհապաղ կարժանանա ԼՂՀ ՊԲ կանխիչ հարվածին

PanARMENIAN.Net - «Ադրբեջանում Վահիդ Ահմեդովները շատ են, որոնք Հայոց բանակի հասցեին «հայրենասիրական» ելույթներով ցանկանում են սիրաշահել սեփական ղեկավարությանը: Այդ առնչությամբ հիշվում են ադրբեջանցի պատգամավորների ելույթները Գերագույն Խորհրդի 1988թ. և հաջորդող տարիների նիստերում: Այն ժամանակ քաջարի պատգամավորները խոստանում էին կոտորել Արցաՙխի բնակչությանը և այլն: Հենց նման ելույթները հրահրեցին Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ: Ինչպես գիտենք, սթափությունը ծանր եղավ նրանց համար»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի և Voskanapat.info պորտալի ղեկավար Լևոն Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա, այսօր էլ Ադրբեջանում կոչերով են հանդես գալիս մարդիկ, որոնք երբեք չեն կռվել և ուղղակի դասալիքներ: «Ճշմարտությունը, սակայն, նրանում է, որ Ադրբեջանի ԶՈւ ցանկացած առաջխաղացում անհապաղ կարժանանա ԼՂՀ ՊԲ կանխիչ հարվածին, որի արդյունքում կգա հարևաններից գողացած «Ադրբեջան« անվանումով կազմավորման վերջը»:

Ինչ-որ իմաստով Ադրբեջանի նոր ագրեսիան մեզ ձեռնատու է, քանի որ այդ դեպքում Բաքուն իրավունք և հնարավորություն կտա մեզ ոչնչացնել թշնամական պետությունն ու վերահսկել կարևոր էներգետիկ հաղորդակցությունները: Սակայն, նշեմ, որ որ երկու դեպքում էլ Ահմեդովն ու նրա պաշտոնակիցները միլի մեջլիսից չեն տուժի: Նրանք բավականաչափ ֆինանսներ են կուտակել ժամանակին Բաքվից փախչելու համար»,-ասել է Շահնազարյանը:

Ադրբեջանցի պատգամավոր Վահիդ Ահմեդովը ասել էր. «Կարծում եմ, որ մեր հողերի ազատագրման համար կես տարուց ոչ ավելի կպահանջվի»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---