Սերգեյ Մինասյան. Միջազգային հանրությունն Ադրբեջանին թույլ չի տա երկար պատերազմել

Սերգեյ Մինասյան. Միջազգային հանրությունն Ադրբեջանին թույլ չի տա երկար պատերազմել

PanARMENIAN.Net - «Ադրբեջանական կողմի, մասնավորապես միլլի մեջլիսի պատգամավորների հայտարարություններում զարմացնում է այն, որ նախկինում նրանք ասում էին, որ Լեռնային Ղարաբաղը «կազատագրեն» երեք օրում, մինչդեռ այժմ ժամկետը հասել է կես տարվա»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կովկասի ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Բայց եթե լուրջ խոսենք, ապա նրա խոսքով` գլխավոր հարցը, որը մշտապես տալիս է հայկական կողմը, հետևյալն է` եթե Ադրբեջանն այդպես վստահ է իր հաղթանակում, ինչո՞ւ արդեն երեկ չի սկսել պատերազմը:

«Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա միջազգային հանրությունն Ադրբեջանին թույլ չի տա երկար պատերազմել, պատերազմն առավելագույնը 10 օր կտևի: Դրանից հետո կսկսվի միջազգային հանրության կողմից ագրեսոր երկրին «խաղաղության պարտադրումը»: Երկարատև ռազմական գործողություններն ավելի ձեռնտու կլինեին հայկական կողմին, որը պատրաստ է պաշտպանական կռիվներին: Ինչպես ասում էր ռազմական մարտավար Կլաուզևիչը, հարձակվող կողմի յուրաքանչյուր չօգտագործած րոպե ընկնում է պաշտպանվողի նժարին»,- ընդգծել է Մինասյանը:

Ադրբեջանի միլլի մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր Վահիդ Ահմեդովը «Նովոստի-Ազերբայջան»-ին տված հարցազրույցում հայտնել է. «Ես կարծում եմ, որ մեր հողերի վերջնական ազատագրման համար ազգային բանակին կարող է մոտ կես տարի պահանջվել, ոչ ավել»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---