ԱՄՆ Պետդեպարտամենտում սպասվում են վերադասավորումներ

ԱՄՆ Պետդեպարտամենտում սպասվում են վերադասավորումներ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպան, Քլինթոնի քաղաքական հարցերով տեղակալ Ուիլյամ Բըրնսի թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնում: Ինչպես ասվում է Սպիտակ տան մամլո հաղորդագրության մեջ, եթե Սենատը հաստատի թեկնածությունը, ապա Բըրնսը կնշանակվի Ջեյմս Սթեյնբերգի փոխարեն, որը երկրորդ մարդն էր Պետդեպարտամենտում և կատարում էր նաև պետքարտուղարի պարտականությունները, երբ Քլինթոնը բացակայում էր Վաշինգտոնից:

Ներկայումս Բըրնսը զբաղեցնում է Քլինթոնի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնը, որը նշանակությամբ երրորդ պաշտոնն է պետդեպարտամենտում: Սթեյնբերգը կհեռանա դիվանագիտական աշխատանքից և կզբաղեցնի Սիրակուզի համալսարանի (Նյու Յորքի նահանգ) սոցիալական հետազոտությունների և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնը:

Բըրնսին է պատկանում WikiLeaks-ի գաղտանզերծած դիվանագիտական հեռագրերի մեծ մասը, որոնք վերաբերում են Հարավային Կովկասին ու Թուրքիային:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---