Ռոման Շիրոկովը հունիսի 4-ին չի կարողանա օգնել Ռուսաստանի հավաքականին Հայաստանի հետ խաղում

PanARMENIAN.Net - «Զենիթի» և Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Ռոման Շիրոկովը անցել է բժշկական հետազոտություն ազդրի վնասվածքի պատճառով, որի հետևանքով նա բաց է թողել Ռուսաստանի առաջնության 5 խաղ: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կիսապաշտպանի բուժումը տևելու է մեկուկես ամիս, հաղորդում է sports.ru: Այսպիսով, Շիրոկովը չի կարողանա օգնել Ռուսաստանի հավաքականին 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի դեմ խաղում: Խաղը կայանալու է հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում «Պետրովսկի» մարզադաշտում:

Երևանում մարտի 26-ին հավաքականների առաջին խաղում Շիրոկովը Ռուսաստանի հավաքականի կազմում դաշտ է դուրս եկել առաջին րոպեից և խաղացել ողջ հանդիպման ընթացքում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---