Վիկ Դարչինյանը պատրաստ է իր ողջ հոնորարը տալ Նոնիտո Դոնեյրին, միայն թե նա չխուսափի ռևանշից

Վիկ Դարչինյանը պատրաստ է իր ողջ հոնորարը տալ Նոնիտո Դոնեյրին, միայն թե նա չխուսափի ռևանշից

PanARMENIAN.Net - Վիկ Դարչինյանը, որը ապրիլի 24-ին թեթևագույն քաշային կարգում հաղթանակ տարավ Յոնի Պերեսի հանդեպ (Կոլումբիա) և կարողացավ վերադարձնել IBO գոտին, այժմ Հայաստանում է: «Այդ մենամարտը շատ կարևոր էր ինձ համար և ես կարողացա ողջ աշխարհին ներկայացնել, թե ինչ օր է ապրիլի 24-ը հայերի համար: Պերեսի հետ մենամարտում ես կարողացա վերցնել իմ արդեն ութերորդ գոտին և դառնալ այդքան շատ տիտղոսներ ունեցող երրորդ բռնցքամարտիկը Showtime-ում»,-մայիսի 17-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Վիկ Դարչինյանը:

Այժմ Դարչինյանը թեթևագույն քաշային կարգում հանդիպելու է Աբներ Մարեսի հետ, որին նա պարտվեց 2010թ. դեկտեմբերին մրցավարների վիճահարույց որոշմամբ: Ըստ նրա, եթե Մարեսը հրաժարվի մենամարիտց, նա կորակազրկվի:

Եթե Դարչինյանը համապատասխան մրցակից չգտնի, նա մտադիր է փոխել արդեն չորրորդ իր կարգը՝ առաջին կիսաթեթև կամ կիսամիջին անցնելով, և նոր գոտիներ նվաճել:

Վերջերս Դարչինյանն ընդունեց մեքսիկացի բռնցքամարտիկ Խորխե Արսեի առաջարկը, որին հաղթեց 2009 թվականին, ռևանշի մասին: Այդ առնչությամբ նա ասել է. «Վիլֆրեդ Վասկես-կրտսերի հանդեպ հաղթանակից հետո Արսեն ռինգում ցանկություն հայտնեց մենամարտել ինձ հետ, ես համաձայնվեցի մենամարտին և այժմ նա այլ մրցակիցների անուններ է տալիս: Չգիտեմ տեղի կունենա այդ մենամարտը, թե ոչ, ամեն դեպքում, ես պատրաստ եմ»:

IBO վարկածով աշխարհի չեմպիոնն արդեն մի քանի տարի է, ինչ ցանկանում է խաղ-ռևանշ անցկացնել WBC/WBO աշխարհի չեմպիոն Նոնիտո Դոնեյրի հետ, որին զիջեց նոկաուտով 2007 թվականին: «Ահա արդեն 4 տարի է Դոնեյրը չի համաձայնվում հանդիպել ինձ հետ ռինգում: Մենամարտում ես զիջեցի նրան իմ սխալի պատճառով: Սովորաբար մինչ 4-րդ ռաունդը ես հավասար պայքար եմ մղում, հետո ուժեղացնում եմ ճնշումս ու հաղթում եմ մրցակցիս, սակայն, նրա հետ սխալ թույլ տվեցի: Այժմ ես ցանկանում եմ ցույց տալ, թե իրականում ինչի եմ ընդունակ, սակայն նա չի տալիս իր համաձայնությունը: Ես նույնիսկ պատրաստ եմ իմ ողջ հոնորարաը նրան տալ»,-ասել է Դարչինյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---