Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, հայկական դիվանագիտությունը սկսել է խոսել զիջումների մասին

Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, հայկական դիվանագիտությունը սկսել է խոսել զիջումների մասին

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունները 2010թ. մեռած էին, կամ թեկուզ սառեցված: Եվ եթե վերականգնման հույս կա, ապա միայն Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: Այդ մասին «Կովկաս 2010» միջազգային խորհրդաժողովում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշել է նաև, որ ՀՀ-ում ռուսական զորքերի տեղակայման ժամկետի երկարացումը իրադարձություն չէ, սակայն երկար քննարկումների առիթ հանդիսացավ: «Իրական խնդրի դեպքում կարելի է անվավեր ճանաչել ցանկացած պայմանավորվածություն, անկախ նրանից, թե ինչ ժամկետով է կնքվել համաձայնագիրը: Ռազմական առումով ժամկետի երկարացման մասին պայմանագիրն անիմաստ էր, այն ուղղակի քաղաքական նշանակություն ուներ, որով ՌԴ-ն ցանկանում էր ընդգծել իր ներկայությունը Հարավային Կովկասում»,-ասել է քաղաքագետը:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, ապա, ըստ Իսկանդարյանի, պաշտոնապես Հայաստանի ռազմական բյուջեն աճել է: «Սակայն, բոլորն են հասկանում, որ Հայաստանի պաշտոնական ռազմական բյուջեն ու Հայաստանի և Արցախի ռազմական բյուջեն որակապես տարբեր բաներ են: Ես գտնում եմ, որ այդ ոլորտում բավականին հետաքրքիր գործընթացներ են գնում: Մինչդեռ, դիպուկահարների պատերազմը նոր «խթան» ստացավ կամ այլ կերպ է լուսաբանվում: Սակայն, ցավով պետք է նշեմ, որ այն այնուամենայնիվ շարունակվում է»,-ասել է նա:

Ըստ Իսկանդարյանի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ զգալի փոփոխություններ չեն նկատվել: «Շարունակվում են եռակողմ հանդիպումները, հանդիպում են նախագահները, ԱԳ նախարարները, հետո վերադառնում են Ադրբեջան ու շարունակում իրենց սպառնալիքներն ու կրակոցները շփման գծում: Ճիշտ է, տարբերություն է նկատվում հայ դիվանագիտության մեջ: Եթե 3-4 տարի առաջ ասվում էր՝ երբեք մի թիզ հող անգամ չենք զիջի Ադրբեջանին, Ղարաբաղը ոչ միայն ԼՂԻՄ-ն է, այլ բոլոր ազատագրված տարածքները, ապա վերջի երկու տարում լուրջ քաղաքական գործիչների մակարդակով խոսվում է զիջումների մասին: Դա վկայում է առկա զարգացումների մասին»,-ասել է նա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---