Եժի Բուզեկ. Եվրախորհրդարանը չի ճանաչում Ղարաբաղը որպես սուբյեկտ, սակայն կարևորում է նրա կարծիքը

Եժի Բուզեկ. Եվրախորհրդարանը չի ճանաչում Ղարաբաղը որպես սուբյեկտ, սակայն կարևորում է նրա կարծիքը

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը չի ճանաչում Ղարաբաղը որպես սուբյեկտ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, թե արդյոք Եվրախորհրդարանը մտադիր է կապեր հաստատել ԼՂՀ խորհրդարանի հետ: «Մենք միշտ խոսում ենք երկրների ամբողջականության մասին: Բայց միևնույն ժամանակ մենք չենք կարող մոռանալ հասարակ մարդկանց կարիքների մասին, անկախ այն բանից, թե որտեղ են նրանք բնակվում, նրանց ճանապարհորդելու, կապեր հաստատելու իրավունքի մասին: Մենք պետք է միշտ օգնության ձեռք մեկնենք և պատերազմ թույլ չտանք: Դրանում է կայանում Եվրախորհրդարանի քաղաքականությունը»,- հայտնել է Եժի Բուզեկը:

Նա նշել է, որ ապագայում հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար հարկավոր է նախապատրաստել բոլոր երկրների հասարակություններին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հասարակությանը:

«Դա չպետք է մտահոգի ձեզ, քանի որ մեզ համար առանցքային և որոշիչ է հանդիսանում հասարակական կարծիքի ներգրավումը հակամարտության խաղաղ կարգավորման մեջ»,- ասել է Եվրախորհրդարանի նախագահը:

4  18.05.11 - Սերժ Սարգսյանի հանդիպումը Եժի Բուզեկի հետ
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---