Հենրիխ Մխիթարյան. Ուկրաինայի առաջնությունում հաղթելն ավելի դժվար է, քան Հայաստանի առաջնությունում

Հենրիխ Մխիթարյան. Ուկրաինայի առաջնությունում հաղթելն ավելի դժվար է, քան Հայաստանի առաջնությունում

PanARMENIAN.Net - «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ Ուկրաինայի առաջնությունում հաղթելն ավելի դժվար է, քան Հայաստանի առաջնությունում:

«Մինչ այդ ես դարձել եմ միայն Հայաստանի չեմպիոն: Ուկրաինայի չեմպիոն դառնալն ավելի դժվար էր, ուստի կասեմ, որ զգացողությունները շատ հաճելի են: Եվ Հայաստանի առաջնությունում, և Ուկրաինայի առաջնությունում կան իրենց դժվար կողմերը: Այդ երկու մրցաշարերը համեմատելը բարդ է, բայց կասեմ, որ Ուկրաինայի առաջնությունն ավելի շատ բարդ կողմեր ունի, որոնք հաղթահարելով դու կարող ես դառնալ չեմպիոն»,- ասել է Մխիթարյանը «Շախտյորի» պաշտոնական կայքին, հաղորդում է championat.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---