Միխայիլ Ալեքսանդրովը գտնում է, որ ԱՄՆ-ն ղարաբաղյան հակամարտության ադրբեջանամետ կարգավորման կողմնակից է

Միխայիլ Ալեքսանդրովը գտնում է, որ ԱՄՆ-ն ղարաբաղյան հակամարտության ադրբեջանամետ կարգավորման կողմնակից է

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման օգտին, ընդ որում` ադրբեջանական կողմի պայմաններով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի գծով փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը: Նրա խոսքով` ԱՄՆ ռազմավարությունն է Սև ծովից դեպի Կասպիական տարածաշրջանը ռազմաքաղաքական միջանցք կառուցելը: «Վրաստանին Միացյալ Նահանգներն արդեն ներքաշել են իրենց ազդեցության ուղեծրի մեջ, իսկ այժմ Ադրբեջանի հերթն է»,- ասել է ռուս փորձագետը` ավելացնելով, որ Բաքուն առայժմ խուսափողական դիրքորոշում է զբաղեցնում, քանի որ անդամակցությունը ՆԱՏՕ-ին կամ երկրի տարածքում ԱՄՆ ռազմակայանի ստեղծումը կարող է վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ: «Սակայն, եթե Արևմուտքը Ղարաբաղն է առաջարկում արևմտյան ռազմաքաղաքական կառույցում ինտեգրվելու դիմաց, ապա այստեղ Ադրբեջանը չի կարողանա հրաժարվել նման առաջարկից»,- նշել է նա` ավելացնելով, որ ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ արդեն որոշակի պայմանավորվածություններ կան, ուստիև ԱՄՆ-ն ղարաբաղյան հակամարտությունում առաջ է տանում ադրբեջանամետ գիծը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---