Հայաստանի Առաջին խմբի առաջնության 8-րդ տուրից հետո առջևում է «Շենգավիթը»

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 8-րդ տուրից հետո առջևում է «Շենգավիթը»

PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության 8-րդ տուրի հանդիպումները: «Փյունիկ-2»-ը 3:0 հաշվով հաղթանակ տարավ «Փյունիկ-3»-ի նկատմամբ: «Արարատ-2»-ը 4 անպատասխան գնդակ բաց թողեց սեփական դարպասը «Իմպուլս-2»-ի ֆուտբոլիստներից:

«Շենգավիթն» ու «Միկա-2»-ը ոչ ոքի ավարտեցին խաղը` իրացնելով մեկական գոլ: 1:1 հաշվով ավարտվեց նաև «Շենգավիթ» - «Միկա-2» հանդիպումը:

8-րդ տուրից հետո 16 միավորով մրցաշարի առաջատարն է «Շենգավիթը», «Շիրակ-2»-ը 14 միավորով 2-րդ տեղում է, իսկ 3-րդ տեղում «Իմպուլս-2»-ն է 13 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---