Տիգրան Սարգսյանը ընդունեց Մարի Յովանովիչին դիվանագիտական առաքելությունն ավարտելու առթիվ

Տիգրան Սարգսյանը ընդունեց Մարի Յովանովիչին դիվանագիտական առաքելությունն ավարտելու առթիվ

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դիվանագետին պաշտոնավարման ընթացքում կատարած մեծ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Մարի Յովանովիչի անձնական ներդրումն ԱՄՆ-ի աջակցությամբ տարբեր ոլորտներում մի շարք ծրագրերի իրականացման գործում:

Դեսպանն իր հերթին արդյունավետ է համարել Հայաստանում պաշտոնավարման տարիները և համոզմունք հայտնել, որ հայ-ամերիկյան համագործակցությունը հետագայում ևս դինամիկ կզարգանա` ընդգծելով, որ ԱՄՆ-ն կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ գործակցության ընդլայնման, ինչպես նաև մի շարք այլ հարցերի շուրջ, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---