Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Դենիս Գլուշակովի կարծիքով հայերի հետ խաղում պետք է անպայման հաղթել

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Լոկոմոտիվի»և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Դենիս Գլուշակովը հայտարարել է, որ նա պատրաստ է դաշտ դուրս գալ և խաղալ 100 տոկոսով. «Չէի ցանկանա հաշտվել պահեստային դերի հետ: Ցանկանում եմ խաղալ»,- Գլուշակովի խոսքերը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Ռուսաստանի հավաքականը Սանկտ Պետերբուրգում հունիսի 4-ին հանդիպելու է Հայաստանի հավաքականի հետ: «Հիմա պետք է հաղթել, որովհետև մենք տանն ենք խաղում: Պետք է միավորներ վաստակել, այլապես չենք մտնի 2012-ի ԵԱ»,- ասել է Գլուշակովը:

Այն հարցին, թե ում կարող է առանձնացնել Հայաստանի հավաքականի կազմից, Գլուշակովը պատասխանել է. «Մխիթարյանին, որը խաղում է «Շախտյորում» և Մովսիսյանին «Կրասնոդարից»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---