Անդրեյ Արշավինը համոզված է, որ պետք է կենտրոնանալ սեփական խաղի վրա և չմտածել, թե ինչպես կխաղա Հայաստանը

Անդրեյ Արշավինը համոզված է, որ պետք է կենտրոնանալ սեփական խաղի վրա և չմտածել, թե ինչպես կխաղա Հայաստանը

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի ավագ Անդրեյ Արշավինը նշել է, որ ֆուտբոլիստները գտնվում են լավ խաղային տոնուսի մեջ: «Չեմ կարծում, որ մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչպես է խաղալու Հայաստանը: Անհրաժեշտ է կենտրոնանալ սեփական խաղի վրա: Համոզված եմ, որ ամեն ինչ կախված է միայն մեզանից»,- Արշավինի խոսքերը հաղորդում է soccer.ru-ն:

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը նշել է, որ ընտրական փուլի բոլոր խաղերում նրա թիմը խաղացել է մեկ մարտավարական համակարգով: «Պարտվել ենք ընդամենը մեկ անգամ: Եթե բոլոր տղաները լավ մարզավիճակում են, ապա կարող են հաղթել ցանկացած մրցակցի»,- Ադվոկատի խոսքերը հաղորդում է sovsport.ru-ն:

2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ռուսաստան-Հայաստան խաղը կայանալու է հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում:

18  26.03.11 - Հայաստան-Ռուսաստան հանդիպում
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---