Արմեն Նազարյանը ձյուդոյի Աշխարհի գավաթի խաղարկությունում չորրորդ տեղն է զբաղեցրել

PanARMENIAN.Net - Բուխարեստում ավարտվեց ձյուդոյի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որում Հայաստանը ներկայացնում էր Արմեն Նազարյանը:

Հայ ձյուդոիստն իր բոլոր մենամարտերում հաղթանակներ տարավ և անցավ կիսաեզրափակիչ, սակայն այդ փուլում պարտություն կրեց Դանու Խեորխե Ֆասիեից (Ռումինիա), որն էլ հաղթող ճանաչվեց: Երրորդ տեղի համար պայքարում Նազարյանը զիջեց Պավել Զագրոդնիկին (Լեհաստան) և զբաղեցրեց 4-րդ տեղը:

Աշխարհի գավաթում վարկանիշային Օլիմպիական միավորներ էին խաղարկվում, և Նազարյանին հաջողվեց միավորներ հավաքել:

Գավաթից հետո Նազարյանն ու Հովհաննես Դավթյանը Բուխարեստի հարևանությամբ գտնվող Օլիմպիական բազայում քառօրյա հավաք կանցկացնեն և Հայաստան կվերադառնան հունիսի 9-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---