Ռուսաստան-Հայաստան հանդիպման գլխավոր մրցավար Ստեֆան Լաննուան ներողություն է խնդրել հայ մարզիկներից

PanARMENIAN.Net - Եվրո-2012 ընտրական մրցաշարի Ռուսաստան-Հայաստան հանդիպման գլխավոր մրցավար Ստեֆան Լաննուան ներողություն է խնդրել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստներից նշանակված 11 մետրանոց հարվածի համար: Ինչպես պատմել է Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը, հանդիպման ավարտին Լաննուան խոստովանել է իր սխալն ու ներողություն խնդրել, հաղորդում է lenta.ru-ն:

Լաննուան հայերի դարպասին 11 մետրանոց նշանակեց հանդիպման 72-րդ րոպեին, երբ Ռուսաստանի հավաքականի պաշտպան Յուրի Ժիրկովն ընկավ` բախվելով Սարգիս Հովսեփյանի հետ: 73-րդ րոպեին հարվածը իրացրեց Ռոման Պավլյուչենկոն: Հաշիվը դարձավ 3:1` հօգուտ ռուսների և մինչև խաղի ավարտը չփոփոխվեց:

Եվրո-2012 ընտրական B խմբում Ռուսաստանը երկրորդ տեղում է 13 միավորով: Խումբը գլխավորում է Իռլանդիան 13 միավորով, նույնքան միավոր ունի նաև Սլովակիայի հավաքականը, որը երրորդ տեղում է: Հայաստանի հավաքականը 8 միավորով 4-րդ տեղում է:

16  06.06.11 - Հայ ֆուտբոլի սիրահարները Երևանի փողոցներում երկրպագում են Հայաստանի հավաքականին Ռուսասան-Հայաստան հանդիպման ժամանակ
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---