Լյուդմիլա Սարգսյան. ՀԱԿ-ը պատասխան է ակնկալում նախագահ Սարգսյանից, այլ ոչ թե ՀՀԿ-ից

Լյուդմիլա Սարգսյան. ՀԱԿ-ը պատասխան է ակնկալում նախագահ Սարգսյանից, այլ ոչ թե ՀՀԿ-ից

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսն ապագա բանակցությունների համար պատվիրակութուն ձևավորելու մասին հարցի պատասխանն է ակնկալում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից, այլ ոչ թե Հանրապետական կուսակցությունից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ անդամ, Սոցիալ-դեմոկրատական «Հնչակյան» կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը: Նրա խոսքերով, ՀՀԿ ներկայացուցիչների հայտարարությունները, որ նման պատվիրակություն չի լինի, վկայում են նրա շարքերում խուճապի մասին: Սարգսյանը նաև հայտարարել է, որ ՀԱԿ-ը երկար չի սպասելու այդ հարցի պատասխանին և թույլ չի տա իշխանություններին «ձգձգել ժամանակը»: Սարգսյանը սպառնացել է, որ ՀԱԿ-ի հետ բանակցելուց իշխանությունների հրաժարվելու դեպքում երկրում հնարավոր են հեղափոխական զարգացումներ:

Հայկական ընդդիմությունը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն իր թեկնածությունն էր առաջադրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ և պարտվեց Սերժ Սարգսյանին, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում` իր դժգոհությունն արտահայտելով քվեարկության արդյունքների կապակցությամբ: Բողոքի ցույցերը մարտի 1-2-ին անկարգությունների և ոստիկանության հետ ցուցարարների բախումների վերածվեցին: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժեց մոտ 200 մարդ, տասը զոհվեցին, իսկ բերման ենթարկվեց ավելի քան 100 մարդ:

ՀՀ նախագահը դիմել էր Ազգային ժողով` առաջարկելով համաներում հայտարարել Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Նախագահի առաջարկը հիմնված էր Հայաստանի Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Ազգային Ժողովի կանոնադրության մասին» օրենքի 90-րդ հոդվածի վրա: Մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց համաներման հայտարարման մասին ՀՀ նախագահի առաջարկը: Պատգամավորները 91 «կողմ» ձայներով այդ առաջարկի օգտին քվեարկեցին: «Դեմ» քվեարկող չէր եղել:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---