Հայաստանի հրեաները հուսով են, որ Քնեսեթը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի հրեական համայնքը հուսով է, որ Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն առաջիկայում դրական լուծում է ստանալու: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հրեական համայքնի նախագահ Ռիմա Վարժապետյանը: Միաժամանակ նա նշել է, որ այս հարցում արդեն նկատելի է զգալի առաջընթաց, քանի որ Քնեսեթի խոսնակը դրական է արտահայտվել այս հարցի շուրջ, ինչպես նաև Քնեսեթում կա լուրջ խումբ, որը պաշտպանում է Հայոց ցեղասպանության ճանաչման գաղափարը:

Ռիմա Վարժապետյանը նաև նշել է, թե որքան արդյունավետ են աշխատում ադրբեջանցիները տարբեր հարցերում աջակցությունը ստանալու համար` իսրայելցի պաշտոնյաներին հրավիրելով Ադբեջան, նրանց համար բարձրակարգ ընդունելություններ կազմակերպելով: «Հայաստանի հրեական համայնքը շատ լավ է ընդունում Իսրայելի պաշտոնատար անձնանց, բայց դա բավարար չէ, և պետք է պետական մոտեցում»,- ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---