Հայ փորձագետ. Չի բացառվում, որ Կազանում Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիր ստորագրվի

Հայ փորձագետ. Չի բացառվում, որ Կազանում Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիր ստորագրվի

PanARMENIAN.Net - Կովկասի Ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հնարավոր է համարում Կազանում նախագահների հանդիպման ընթացքում համաձայնագրի ստորագրումը: Ինչպես Մինասյանը հայտնել է Երևանում կայացած մամլո ասուլիսում, համաձայնագրի ստորագրումը երկու նպատակ է հետապնդելու` լարվածության նվազեցում Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում և ստատուս-քվոյի փոփոխություն:

Սերգեյ Մինասյանի կարծիքով, Կազանում հանդիպումից առաջ և հետո Բաքուն սադրանքների չի դիմի շփման գծում, այլ կփորձի այնպես անել, որպեսզի միջազգային հանրությունն ուժեղացնի իր ճնշումը հայկական կողմի վրա: Ինչպես նշել է փորձագետը, Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի ստորագրմամբ որոշակի առաջընթաց է հնարավոր հայ-թուրքական հարաբերություններում, ինչը ձեռնտու չէ Բաքվին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---