ATP վարկանիշում Դավիթ Նալբանդյանը շարունակում է զբաղեցնել 24-րդ տեղը 1425 միավորով

ATP վարկանիշում Դավիթ Նալբանդյանը շարունակում է զբաղեցնել 24-րդ տեղը 1425 միավորով

PanARMENIAN.Net - Թենիսի միջազգային ասոցիացիան՝ ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային աղյուսակը: Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը պահպանել է իր դիրքերը՝ նա շարունակում է զբաղեցնել 24-րդ տեղը 1425 միավորով:

Հունիսի սկզբին Նալբանդյանը մեծ ընդմիջումից հետո կրկին վերադարձավ կորտ և Լոնդոնում մասնակցեց Queen's Club մրցաշարին: Նալբանդյանը երեք հանդիպում ունեցավ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, սակայն, պարտվեց Ֆերնանդո Վերդասկոյին (Իսպանիա): Հունիսի 14-ից նա հանդես կգա Լոնդոնի Boodles Challenge մրցաշարում:

ATP վարկանիշը շարունակում է գլխավորել Ռաֆայել Նադալը (Իսպանիա) 12070 միավորով: Երկրորդ տեղում է սերբ Նովակ Ջոկովիչը 12005 միավորով, իսկ երրորդ՝ Ռոժե Ֆեդերերը (Շվեյցարիա) 9230 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---