Արմեն Մարտիրոսյանը չի հավատում իշխանությունների և ՀԱԿ-ի միությանն ընտրություններից առաջ

Արմեն Մարտիրոսյանը չի հավատում իշխանությունների և ՀԱԿ-ի միությանն ընտրություններից առաջ

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը չի հավատում իշխանությունների և Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) միությանը նախքան ընտրությունները, սակայն չի բացառում այն ընտրություններից հետո: Այդ մասին նա հայտնել է Երևանում կայացած մամլո ասուլիսում: Մարտիրոսյանի կարծիքով, իշխանություններն ու ՀԱԿ-ը մերձ մոտեցումներ ունեն ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև երկրի ղեկավարման վերաբերյալ:

Հայկական ընդդիմությունը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն իր թեկնածությունն էր առաջադրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ և պարտվեց Սերժ Սարգսյանին, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում` իր դժգոհությունն արտահայտելով քվեարկության արդյունքների կապակցությամբ: Բողոքի ցույցերը մարտի 1-2-ին անկարգությունների և ոստիկանության հետ ցուցարարների բախումների վերածվեցին: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժեց մոտ 200 մարդ, տասը զոհվեցին, իսկ բերման ենթարկվեց ավելի քան 100 մարդ:

2008 թվականին ստեղծվեց Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ)` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: 2008 թվականից իշխանություններն ու ՀԱԿ-ը հայտարարում էին երկրում քաղաքական երկխոսություն սկսելու անհրաժեշտության մասին, որը սկսեց իրական գծեր ստանալ 2011 թվականի գարնանը: Հենց 2011 թվականի գարնանը իշխանություններն ընդդիմությանը թույլատրեցին հանրահավաքներ անցկացնել Երևանի Ազատության հրապարակում, հայտարարեցին 2008 թվականի մարտյան ողբերգական դեպքերի հետաքննությունը վերսկսելու մտադրության մասին, իսկ մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահի առաջարկը: Համաներմամբ ազատ արձակվեցին հայկական արմատական ընդդիմության կողմնակիցները, որոնք բանտարկվել էին 2008 թվականի մարտի 1-2-ի անկարգությունների մասին գործով, այդ թվում` ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն ու «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Հունիսի 6-ի դրությամբ համաներմամբ ազատ են արձակվել 400 բանտարկյալներ: Հունիսի 2-ին ՀԱԿ-ը պատվիրակություն ձևավորեց իշխանությունների հետ բանակցություններ վարելու համար և հայտարարեց երկխոսության իր օրակարգի մասին` երկրում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացում: Իշխանություններն իրենց հերթին հայտարարեցին, որ մտադիր են ընդդիմության հետ քննարկել երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրները, սակայն ընդդիմությանը կոչ են անում պատրաստվել հերթական ընտրություններին` նշելով, որ երկրում արտահերթ ընտրությունների համար օբյեկտիվ պատճառներ չկան:

Օրերս ՀԱԿ-ը Քաղխորհրդի արտահերթ նիստում որոշեց իշխանությունների հետ երկխոսություն վարելու համար իր պատվիրակության կազմը: Պատվիրակության կազմի մեջ մտան ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը, Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ՀԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի անդամ, Մալաթիայում ՀԱԿ-ի կառույցի ղեկավար Վահագն Խաչատրյանը, Հայաստանի Ժողովրդական կուսակցության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը և Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության ղեկավարի տեղակալ Սամվել Աբրահամյանը: Իշխանության ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարում են, որ չեն պատրաստվում ՀԱԿ-ի հետ բանակցություններ վարել նման ձևաչափով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---