Հիրոսիման ֆինանսական խնդիրների պատճառով հրաժարվել է հայտ ներկայացնել 2020թ. Օլիմպիադայի անցկացման համար

PanARMENIAN.Net - Ճապոնական Հիրոսիմայի` 2020թ. Օլիմպիական խաղերի անցկացման հայտի կազմակերպչական կոմիտեն հրաժարվել է հայտ ներկայացնել:

Սակայն Ճապոնիան չի կորցրել 2020 թվականին Օլիմպիադան հյուրընկալելու հույսը: Ըստ երևույթին, մրցաշարերի անցկացման հայտ կներկայացնի Տոկիոն: «Ավելի լավ է չմարել ջահը»,- աբստրակտ արտահայտվել է Տոկիոյի քաղաքապետ Շինտարո Իշիհարոն:

Սկզբնապես Հիրոսիման պետք է Նագասակիի հետ համատեղ հայտ ներկայացներ, սակայն քաղաքը հրաժարվեց ֆինանսական խնդիրների պատճառով: Քաղաքապետ Կազումի Մատցուիի խոսքով, քաղաքի վարչակազմը մինչ օրս չի կարողանում մարել 1994 թվականի Ասիական խաղերի անցկացման պարտքերը, հաղորդում է championat.ru-ն:

Այսպիսով, ներկա պահին 2020 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման միակ հավակնորդը Հռոմն է:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---