Արամ Սարգսյան. Հայաստանը պետք է Ղարաբաղի բանակցային գործընթացը տեղափոխի իրավաբանական հարթություն

Արամ Սարգսյան. Հայաստանը պետք է Ղարաբաղի բանակցային գործընթացը տեղափոխի իրավաբանական հարթություն

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքներից և տեղափոխի բանակցային գործընթացն իրավաբանական հարթություն: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Նա հավելել է, որ Հայաստանի խորհրդարանը պետք է ճանաչի Ադրբեջանի կազմից Լեռնային Ղարաբաղի դուրս գալու օրինականությունը, ինչպես նաև այն փաստը, որ Արցախում անկախ պետության կազմավորումը համապատասխանել է միջազգային իրավունքի բոլոր նորմերին: «ԼՂՀ-ն անթերի է իրականացրել Ադրբեջանի կազմից դուրս գալու գործընթացը»,- ասել է նա:

Ինչ վերաբերվում է Կազանում կայանալիք հանդիպմանը, Սարգսյանի խոսքերով, այն լինելու է բանակցությունների այդ փուլի ավարտը: Նա նշել է հակամարտության լուծման վերաբերյալ կողմերի իրարամերժ հայացքները և ասել, որ նույնիսկ եթե ստորագրվի ինչ-որ ձևական համաձայնություն, ապա միայն միջազգային ճնշման հետևանքով:

Հունիսի 25-ին Կազանում ծրագրված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի հետ շատերը լուրջ սպասումներ են կապում, այդպես չի բացառվում նաև հանդիպման ժամանակ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը:

Մայիսի 26-ին ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ֆրանսիական Դովիլ քաղաքում կայացած «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---