Էդվարդ Նալբանդյանն ու Անրի դը Ռենկուրն ընդգծել են երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը

Էդվարդ Նալբանդյանն ու Անրի դը Ռենկուրն ընդգծել են երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը

PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի համագործակցության հարցերով պետնախարար Անրի դը Ռենկուրին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը առանձնահատուկ կարևորություն է տալիս Ֆրանսիայի հետ բազմաբովանդակ համագործակցության և բարեկամական հարաբերությունների համակողմանի զարգացմանը:

Նախարարներ Նալբանդյանն ու դը Ռենկուրը գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների միջև հաստատված է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, հանգամանալից անդրադարձան երկկողմ հարաբերությունների օրակարգին, նախատեսվող բարձրաստիճան այցելությունների նախապատրաստական աշխատանքներին, տնտեսական, միջխորհրդանական, ապակենտրոնացված, մշակութային և կրթական համագործակցությանն առնչվող հարցերին:

Զրուցակիցները քննարկեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությունը: Այս առումով կարևորվեց այս տարվա աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի գլխավոր համաժողովի անցկացումը:

Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվեցին Հայաստան- Եվրոպական միություն հարաբերությունները, Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների դրական ընթացքը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման բանակցությունների մեկնարկի նախապատրաստությունները:

Էդվարդ Նալբանդյանն ու Անրի դը Ռենկուրը մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանն ընդգծեց Ֆրանսիայի դրական ներգրավվածությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---