Երևանում ներկայացվել է Աշոտ Մխիթարյանին նվիրված «Հայ ծանրամարտի նորին գերազանցություն մարզիչը» գիրքը

PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին Երևանում տեղի է ունեցել Մարտին Ուլիխանյանի «Հայ ծանրամարտի նորին գերազանցություն մարզիչը» գրքի շնորհանդեսը, որը նվիրված է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանի հիշատակին: Մխիթարյանը մահացավ 2010թ. մայիսի 23-ին սրտի կաթվածից: Նրա ղեկավարութամբ հայ ծանրորդները բազում մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարերում, իսկ Պեկինի օլիմպիական խաղերից բրոնզե մեդալներով են վերադարձել Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը, Գևորգ Դավթյանն ու Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը:

«Գիրքը պատմում է Մխիթարյան մարզիչի, մարդու և ընկերոջ մասին: Ներկայացված են նաև նրա հարաբերությունները սաների հետ: Ես շատ ուրախ եմ, որ իմ ջանքերը հաջողությամբ պսակվեցին և այս գիրքը լույս տեսավ»,-ասել է գրքի հեղինակը:

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը, որը երկար տարիներ մարզվել է Մխիթարյանի ղեկավարությամբ, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ նա եզակի ու անկրկնելի մարզիչ էր: «Մխիթարյանի շնորհիվ ծանրամարտը Հայաստանում բարձրացավ նոր մակարդակի: Մխիթարյանը առանձնահատուկ մարզիչ էր, ես իմ բոլոր նվաճումներով նրան են պարտական»:

Ըստ Գևորգ Դավթյանի, Մխիթարյանը միշտ իրենց հետ է, քանի որ նրա հիշատակը վառ է ընկերների և նրան ճանաչողների սրտերում: «Բոլոր մարզիչներն ու մարզիկները սովորում էին նրանից: Կարծում եմ, գիրքը հնարավորություն կտա ընթերցողին ավելի լավ ճանաչել Մխիթարյանին»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---