Հայաստանի առաջնության 14-րդ տուրի «Իմպուլս»-«Ուլիս» խաղը կկայանա Աբովյանի քաղաքային մարզադաշտում

Հայաստանի առաջնության 14-րդ տուրի «Իմպուլս»-«Ուլիս» խաղը կկայանա Աբովյանի քաղաքային մարզադաշտում

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաղորդում է, որ Բարձրագույն լիգայի 14-րդ տուրի «Իմպուլս»-«Ուլիս» խաղն Իջևանի «Արնար» մարզադաշտից խոտածածկի վատ վիճակի պատճառով տեղի կունենա Աբովյանի քաղաքային մարզադաշտում: Խաղը կայանալու է հունիսի 25-ին Երևանի ժամանակով 19:00-ին:

Այս տուրում հունիսի 25-ին «Բանանցը» ընդունելու է «Գանձասարին», որը գլխավորում է առաջնությունը, իսկ հունիսի 26-ին հանդիպելու են «Արարատը» և «Շիրակը», ինչպես նաև «Միկան» և «Բանանցը»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---