ԵԱՀԿ ուշադիր հետևում է Հայաստանում հավաքների անցկացման ազատությանը

ԵԱՀԿ ուշադիր հետևում է Հայաստանում հավաքների անցկացման ազատությանը

PanARMENIAN.Net - Հունիսի 20-22 ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ կայացան հավաքների ազատության թեմայի շուրջ երեք սեմինարներ, որոնց մասնակցեցին մոտ 50 ներկայացուցիչներ քաղաքական կուսակցություններից, քաղաքապետարաններից և դատավորներ:

Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամլո ծառայությունը, Կազմակերպությունն ուշադիր հետևում է հավաքների ազատությանը վերաբերող և համապատասխան օրենքների իրականացման գործընթացներին: Նշվում է նաև, որ ԵԱՀԿ բազմիցս արդեն ներկայացրել է իր փորձագիտական կարծիքը «Հավաքների ազատության մասին» օրինագծի վերաբերյալ: Հայաստանի խորհրդարանը 69 «կողմ», 5 «դեմ», 0 «ձեռնպահ» ձայների հարաբերությամբ ընդունել է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների կատարման մասին օրինագիծը:

«Հավաքների ազատության մասին» օրինագծի համաձայն, քաղաքական հավաքներն առանձնացվել են այլ տեսակի միջոցառումներից, օրինակ` մշակութային: Հավաքների կազմակերպիչներն ու լիազորված մարմինը, որը կթույլատրի անցկացնել այդ միջոցառումը, կարող են բանակցություններ վարել և կոնսենսուսով լուծել հավաքի անցկացման վայրի և ժամանակի հարցերը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---