Լևոն Տեր-Պետրոսյանը կպատասխանի Սերժ Սարգսյանի հայտարարությանը հունիսի 30-ի ՀԱԿ հանրահավաքում

Լևոն Տեր-Պետրոսյանը կպատասխանի Սերժ Սարգսյանի հայտարարությանը հունիսի 30-ի ՀԱԿ հանրահավաքում

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կպատասխանի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը հունիսի 30-ի ՀԱԿ հանրահավաքում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Նա նշել է, որ Սերժ Սարգսյանի հայտարարությանը հաջորդեց նախագահի առաջարկությունների ինտենսիվ քննարկումը: Զուրաբյանը նաև ՀԱԿ անունից ներկայացրեց իշխանություններին ուղղված վեց կետից բաղկացած կոչը: Ընդդիմադիրները կոչ են անում դադարեցնել ՀԱԿ տեղեկատվական շրջափակումը, հանրահավաքների տրանսպորտային շրջափակումը, ինչպես նաև կասեցնել «ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայության կողմից ՀԱԿ և իշխանությունների երկխոսության մասին կեղծ լուրերի տարածումը»: Բացի այդ, նշվում է նաև, որ իշխանությունները թերի քայլերից պետք է անցում կատարեն բանակցությունների ամբողջական փաթեթի ձևավորմանը, որ երկխոսությունը չի կարող երկար տևել և, որ «երկխոսության միակ արդյունքը կարող են լինել համակարգային փոփոխությունները, որոնց արդյունքում պետք է ձևավորվի օրինական իշխանություն»:

Հունիսի 17-ին Սերժ Սարգսյանը հայտարարությամբ է հանդես եկել ՀԱԿ-ի հետ սկսված երկխոսության վերաբերյալ: Նախագահի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Եթե ՀԱԿ-ին մեր ժողովրդի հոգսերի և մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրների շարքում սոսկ ընտրություններն են հետաքրքրում, ապա ԱԺ նախագահը պատրաստ է անձամբ ընդունել ներկայացուցիչների այդ քաղաքական կառույցի ղեկավար կազմից և լսել նրանց: Եթե, այնուամենայնիվ, առաջ կքաշվեն նաև առաջարկություններ, որոնք ուղղված կլինեն մեր տնտեսության վերելքին և երկրում առկա սոցիալական խնդիրների լուծմանը, ապա վարչապետն անձամբ է պատրաստ ընդունել և քննարկել դրանք: Հանրապետության նախագահի միջամտությունը պահանջող հարցերի առկայության դեպքում նախագահի աշխատակազմի ղեկավարը կարող է ընդունել և քննարկել:

Իսկ եթե անընդունելի բանակցությունների փոխարեն Հայ ազգային կոնգրեսն իրապես պատրաստ է շարունակել երկխոսությունը երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարևորագույն հարցերի լայն շրջանակում և ցանկություն ունի դա իրականացնել միայն հատուկ նշանակված մարդկանց միջոցով, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ: Քաղաքական կոալիցիան պատրաստ է նմանօրինակ քննարկումների բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք ունեն կոնկրետ առաջարկություններ»:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---