Ստեփանակերտում գործում է 10 ֆուտբոլային խումբ, որտեղ մարզվում են շուրջ 200 երեխաներ

Ստեփանակերտում գործում է 10 ֆուտբոլային խումբ, որտեղ մարզվում են շուրջ 200 երեխաներ

PanARMENIAN.Net - «Մեր թիմը շատ երիտասարդ է: Մեզ մոտ մարզվում են և խաղում ֆուտբոլիստներ, որոնք բացի ծառայությունից նաև զբաղվում են ֆուտբոլով և կազմում են «Լեռնային Արցախ» ակումբի հիմնական մասը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է սպորտի վարպետ, Ստեփանակերտի «Ղարաբաղ» ակումբի նախկին ֆուտբոլիստ Վալերի Հայրիյանը:

Հայրիյանը ասել է, որ երեք տարի առաջ հիմնվել է Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան: Ստեփանակերտում գործում է 10 ֆուտբոլային խումբ, որտեղ մարզվում են շուրջ 200 երեխաներ: «Մենք անցկացնում ենք Արցախի առաջնություն, բայց միայն մինչև 17 տարեկանների: 1997-98թթ. ծնված երեխաները մասնակցում են նաև Հայաստանի առաջնությանը»,- ասել է Հայրիյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---