Մինասյան. Միջնորդները շարունակում են բանակցությունները, որ ԼՂ հակամարտությունը չսրիվի

Մինասյան. Միջնորդները շարունակում են բանակցությունները, որ ԼՂ հակամարտությունը չսրիվի

PanARMENIAN.Net - Ֆրանսիան իր վրա է վերցրել նախաձեռնությունը ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացում, ինչը մինչ այդ Ռուսաստանի արտոնությունն էր: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Կովկասի Ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպպեի հայտարարությունն այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին լրացուցիչ առաջարկներ կներկայացվեն Ղարաբաղի վերաբերյալ ինչ-որ համաձայնություն ձեռք բերելու համար»: «Ես չեմ կարծում, որ խոսքը գնում է ադրբեջանական առաջարկների մասին (որոնք ներկայացրել էր Իլհամ Ալիևը Կազանում), խոսքը գնում է գործընթացը շարունակելու մասին»,- նշել է նա: Մինասյանը նկատել է, որ այժմ ավելի կարևոր է գործընթացը, այլ ոչ թե այդ առաջարկների բովանդակությունը, և համանախագահները, վախենալով, որ բանակցային գործընթացի սառեցման պայմաններում հակամարտության լարում է հնարավոր, ջանում են անել ամեն ինչ գործընթացը շարունակելու համար: «Այդ առաջարկների բովանդակությունն էական չէ: Էական է այն, որ մեծ տերությունները թույլ չեն տալիս, որպեսզի բանակցային գործընթացը մարի, և այդ առումով նոր, հետաքրքիր մոտեցումներ են առաջարկում»,-նշել է փորձագետը: Մինասյանը հավելել է, որ այժմ կողմերը պատրաստ չեն զիջումների գնալ, և քանի դեռ ԼՂՀ-ն չի մասնակցում բանակցային գործընթացին, անհնար կլինի առաջընթացի հասնել:

Հունիսի 24-ին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Կողմերը համատեղ հայտարարություն ընդունեցին, որում առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն իրենց երախտագիտությունն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնորդներին, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հանդեպ նրանց մշտական ուշադրության համար»: Նրանք բարձր են գնահատել ՌԴ նախագահի անձնական ջանքերը պայմանավորվածությունների ձեռքբերմանն աջակցելու գործում, ասվում է համատեղ հայտարարության մեջ:

Ավելի ուշ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնեց, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ, որովհետև Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը: Ավելին, ադրբեջանական կողմը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ առաջարկեց, և դա էր պատճառը, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---