Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցությունն զարգանում է

Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցությունն զարգանում է

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 8-ին ընդունել է Երևան ժամանած Լեհաստանի Ռազմարդյունաբերական պալատի նախագահ Սլավոմիր Կուլակովսկուն: Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՄ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության հեռանկարները:

Կողմերը գոհունակությամբ փաստել են, որ հայ և լեհական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների միջև համագործակցությունն արդյունավետ զարգանում է:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Երևանում մամլո ասուլիսում Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին հայտարարել է, որ Հայաստանը և Լեհաստանը բանակցություններ են վարում ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության շուրջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---